«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրահանձնաժողովը թույլ է տվել ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլով

22/04/2022

Եվրահանձնաժողովը (ԵՀ) նամակ է ուղարկել ԵՄ երկրներին՝ բացատրելով, որ ԵՄ ընկերությունները, մի շարք պայմանների դեպքում, կկարողանան ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով՝ չխախտելով Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը։

Նրա խոսքով՝ ԵՀ-ն նշել է, որ գազի դիմաց ռուբլով վճարելը «գործարքների սխեմայում կարող է ներառել [Ռուսաստանի Դաշնության] Կենտրոնական բանկը, ինչը կլինի ԵՄ պատժամիջոցների խախտում»։ Բայց միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի փաստաթղթում ասվում է, որ «հնարավոր է վճարումներ կատարել դոլարով կամ եվրոյով (ռուսական բանկում գտնվող հաշվին` հետագայում ռուբլու վերածելու համար - խմբ.) գործող պայմանագրերով»: