Ադրբեջանի կազմակերպած դատավարություններն արհեստական են. ՀՀ ՄԻՊ
06/07/2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կարծիքով` Ադրբեջանի կազմակերպած դատավարություններն արհեստական են և որպես շղարշ են օգտագործվում գերիների վերադարձի հետաձգման համար, որպեսզի այդ ընթացքում ավելի շատ քաղաքական և ռազմական օգուտներ ստանան:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` Ադրբեջանը փորձում է գերիներին դարձնել քաղաքական առևտրի առարկա, որի լավագույն ապացույցը Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցությունն էր, որն իր գրասենյակի ջանքերով հասցվել է միջազգային հանրությանը:
Ըստ նրա` նման փաստերը պետք է հնարավորինս հրապարակայնացնել, որպեսզի արտերկրում ճիշտ պատկերացում կազմվի խնդրի վերաբերյալ: