«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ադրբեջանի կազմակերպած դատավարություններն արհեստական են. ՀՀ ՄԻՊ

06/07/2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կարծիքով` Ադրբեջանի կազմակերպած դատավարություններն արհեստական են և որպես շղարշ են օգտագործվում գերիների վերադարձի  հետաձգման համար, որպեսզի այդ ընթացքում ավելի շատ քաղաքական և ռազմական օգուտներ ստանան:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` Ադրբեջանը փորձում է գերիներին դարձնել քաղաքական առևտրի առարկա, որի լավագույն ապացույցը Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցությունն էր, որն իր գրասենյակի ջանքերով հասցվել է միջազգային հանրությանը:

Ըստ նրա` նման փաստերը պետք է հնարավորինս հրապարակայնացնել, որպեսզի արտերկրում ճիշտ պատկերացում կազմվի խնդրի վերաբերյալ: