«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Մեր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներն Ադրբեջանի տրամադրության տակ են». Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն

17/07/2020

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմաիլ Դեմիրը հանդիպել է Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Քերեմ Մուստաֆաևի և Ռամիզ Թաիրովի հետ: Այս մասին Դեմիրը տեղեկացրել է իր թվիթերյան էջում:

«Մենք քննարկել ենք ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցերը: Մեր անօդաչու թռչող սարքերը և հրթիռներն Ադրբեջանի տրամադրության տակ են»,-գրել է Դեմիրը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայում ընդունել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թաիրովի գլխավորած պատվիրակությանը, հանդիպման օրակարգը վերաբերել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցող ռազմական գործողություններին:

Աղբյուր`  Tert.am