«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի ազգայնական և էրդողանամետ զանգվածն արդարացնում է ՌԴ-ի ռազմական գործողություններն Ուկրաինայում

30/03/2022

Թուրքական հետազոտական «MetroPOLL» կենտրոնը սոցհարցում է իրականացրել՝ պարզելու  Թուրքիայի բնակչության դիրքորոշումը ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության վերաբերյալ։ Այդ ռազմագործողությունը հիշյալ կենտրոնը որակում է որպես «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի օկուպացում»:

Հարցման մասնակիցների 83.8%-ը չի արդարացնում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի տարածքում, իսկ մնացած 12.8%-ը՝ Մոսկվայի նախաձեռնած օպերացիան համարում է ճիշտ և արդարացված:

Այս համատեքստում թուրքական կենտրոնի կողմից նշվում է, որ ՌԴ-ի գործողություններն արդարացնողները հիմնականում  թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության քաղաքական թևը ներկայացնող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունն է, ինչպես նաև ընդդիմադիր «IYI» (Լավ), և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների  օգտին քվեարկածներն են:

Ուշագրավ է, որ ՌԴ-ի գործողություններն արդարացնողներից  27.7 %-ը ԱՇԿ-ական զանգվածից են,  21%-ը «IYI»-ի կողմնակիցներն են, իսկ  14.6%-ը ԱԶԿ-ի աջակիցներն են:
https://www.ermenihaber.am/