«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պեկինում հասարակական վայրեր մուտք գործելու համար COVID-19-ի բացասական թեստ կպահանջվի

30/04/2022

Մայիսյան հանգստյան օրերին Չինաստանի մայրաքաղաքի բնակիչները հասարակական վայրեր մուտք գործելու համար պետք է COVID-19-ի ախտորոշման թեստի բացասական արդյունք ունենան, որը հանձնել են ոչ ուշ, քան 48 ժամ առաջ, ուրբաթ հայտնել են քաղաքային իշխանությունները, հաղորդում է Xinhua-ն։

Այս միջոցը կտարածվի նաեւ ուսանողների եւ աշխատակիցների վրա։ Նրանք ստիպված կլինեն նաեւ կորոնավիրուսային նուկլեինաթթուների բացասական թեստ հանձնեն արձակուրդից հետո աշխատանքի կամ դպրոց գնալուց առաջ, մամուլի ասուլիսին ասաց Պեկինի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Պան Սինհոն։

Հինգշաբթի ժամը 15:00-ից մինչւ ուրբաթ ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում Պեկինում գրանցվել է COVID-19-ի տեղական 31 հաստատված դեպք, ինչպես նաեւ՝ հիվանդության երեք ասիմպտոմատիկ կրող: Ապրիլի 22-ից Չինաստանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 228 տեղական դեպք։

Ուրբաթ Պեկինի երկու միկրոշրջաններ ներառվել են համապատասխանաբար բարձր եւ միջին համաճարակաբանական ռիսկային տարածքների կատեգորիաներում։ Վերջին տվյալներով՝ Պեկինում բարձր ռիսկային շրջանների ընդհանուր թիվը հասել է 6-ի, իսկ միջին ռիսկայնության շրջանները՝ 19-ի։