«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ Պետդումայի պատգամավորն առաջարկել է միջուկային հարված հասցնել Ադրբեջանին

29/03/2022

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի «Արդար Ռուսաստան - Հանուն ճշմարտության» կուսակցությունից պատգամավոր Միխայիլ Դելյագինը դիտարկել է «Ադրբեջանի» նավթարդյունաբերության լիկվիդացիայի հնարավորությունը՝ կապված Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի խախտման հետ։

«Օրինակա՞ն եք համարում մարտավարական միջուկային զենքի օգտագործումը Ադրբեջանի նավթարդյունաբերության լիկվիդացիայի համար՝ կապված նրա ագրեսիայի հետ, որը պայմանավորված է Ռուսաստանի անզորության հավատքով, որի ռազմական ռեսուրսները ուղղվում են դեպի Ուկրաինա»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում ասել է, որ Դելյագինի` Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին միջուկային հարվածների մասին հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն պետության դիրքորոշման հետ։ 

«Այս հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին», - ասել է Պեսկովը: «Իհարկե, մենք կոչ կանեինք վերահսկել էմոցիաները և զերծ մնալ նման հայտարարություններից, հատկապես մեր գործընկերների հետ կապված, իսկ Ադրբեջանը պատկանում է գործընկեր պետությունների կատեգորիային»,- նշել է նա:

Պեսկովը հավելել է, որ զգացմունքների զսպվածությունն անհրաժեշտ է այն պայմաններում, երբ Ռուսաստանը եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղում խաղաղություն պահպանելու և երկրների պարտավորությունները կատարելու համար։

Ավելի ուշ Դելյագինը ներողություն է խնդրել իր խոսքերի համար: