«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինծառայողը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

11/04/2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել,  «Ճամբարակ» բժշկական կենտրոնից, որ  հրազենային վիրավորումով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի գլխավորությամբ։ 
Ոստիկանները պարզել են, որ հրազենը լիցքավորելու ընթացքում պատահաբար իր ոտքին կրակելու հետևանքով «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան  Չ-ն է։ 
 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ժամկետային զինծառայող է։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։