«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մարիուպոլի մոտ երկու ուկրաինական ուղղաթիռ է ոչնչացվել

31/03/2022

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի երկու ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է ԴԺՀ-ի Ժողովրդական միլիցիան:

«Այսօր առավոտյան մեր հակաօդային պաշտպանության համակարգերը Մարիուպոլի մոտ հայտնաբերել և ոչնչացրել են հակառակորդի երկու ուղղաթիռ»,- ասվում է գերատեսչության հեռագրային ալիքում։

Նշվում է, որ ուղղաթիռներից մեկը վթարի է ենթարկվել Ռիբատսկոյե գյուղի մոտ։ Երկրորդ ուղղաթիռի կործանման վայրը ճշտվում է։

Բացի այդ, ԴԺՀ-ի զորքերը կանխել են ուկրաինացի ազգայնականների առաջնորդներին Մարիուպոլից տարհանելու փորձը։ Ուկրաինացի լիկվիդացված զինյալների թիվը ճշտվում է:

Թարմացված տվյալների համաձայն՝ խոցված ուկրաինական Մի-8 ուղղաթիռներից մեկը ոչնչացվել է Մարիուպոլ քաղաքի ազատագրման ժամանակ առգրավված Stinger-ով, հաղորդում է News.ru-ն։

Ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է ուկրաինացի զինվորականի երկու դի, ևս երկուսին հաջողվել է ողջ մնալ, և այժմ նրանց հետ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում։