«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Վիեննայի քաղաքապետարանը 25 եվրո և 50 եվրո արժողությամբ վաուչերներ է բաժանել բնակիչներին՝ ռեստորան այցելելու համար

24/06/2020

Վիեննայի քաղաքապետարանը բնակչությանը 25 և 50 եվրո արժողությամբ վաուչերներ է ուղարկել, որոնք նախատեսված են ռեստորան մեկանգամյա այցելության համար:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ասվտրիական մայրաքաղաքի իշխանությունների այս ակցիան կոչված է խրախուսելու մարդկանց այցելել հասարակական սննդի վայրեր, ինչն էլ կնպաստի համավարակի պատճառով վնասներ կրած ռեստորանային բիզնեսի վերականգնմանը:

Հունիսի վերջին Վիեննայում մեկնարկել է ակցիան, որի շրջանակներում յուրաքանյուր տնտեսություն պետք է ապահովվի նմանօրինակ վաուչերներով՝ իրենց ընտրությամբ որևէ ռեստորան այցելելու համար: 25 եվրո արժողությամբ վաուչերները նախատեսված են մեկ անձի, իսկ 50 եվրո արժեքովները՝ մի քանի հոգուց կազմված ընտանիքի համար:

Քաղաքային իշխանություններն արդեն մոտ 1 մլն վաուչերներ են բաժանել՝ ուղարկելով փոստային հասցեով:

Նշվում է, որ գաստրոնոմիան Վիեննայի տնտեսության կարևորագույն հատվածն է: Շուրջ 6000 հաստատություններում աշխատում է մոտ 60 000 մարդ:

Ավստրիայում կորոնավիրուսի համաճարակի ընթացքում վարակվել է 17 408 մարդ, որոնցից 16 261-ն ապաքինվել է, 693-ը՝ մահացել:

Աղբյուրը՝  Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am