«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՎԱԶԴՈՒՄ Է ԱՄԵՆԱԷԺԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ․ ՀՐԱՊԱՐԱԿ

18/03/2021

Առողջապահության նախարարությունը օրերս մի գովազդային նյութ էր հրապարակել AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ։

Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներ ժամանակավորապես հրաժարվել են կիրառել 
AstraZeneca-ը` պատվաստվածների շրջանում թրոմբոզի հաճախացած դեպքերի պատճառով։ Այս մասին հաղորդել էր Գերմանիայի առողջապահության նախարարությունը՝ Պաուլ Էրլիխի ինստիտուտի փորձագետների ցուցումների հիման վրա։ Այն է՝ պատվաստվածների շրջանում թրոմբոզի դեպքերի հաճախականության պատճառով հրաժարվել պատվաստանյութից։ Մինչ այս Գերմանիայում այդ պատվաստանյութը ստացել էր 1․6 միլիոն մարդ։

Գերմանիայից առաջ AstraZeneca-ով որոշ պատվաստվածների մոտ արյան մակարդելիության խնդիրների վերաբերյալ հայտարարել էին Նիդերլանդները, Իռլանդիան, Դանիան, Էստոնիան և Իտալիան։ Ավստրալիայում էլ 49-ամյա բուժքույրը մահացել էր պատվաստվելուց 10 օր անց, իսկ նրա 35-ամյա գործընկերոջ մոտ զարգացել էր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա։ 

AstraZeneca-ն իր հերթին վստահեցրել էր, թե պատվաստանյութի կիրառումից հետո թրոմբոզների ռիսկայնություն առկա չէ։ Կոնցեռնը հղում էր արել ԵՄ-ի և Միացյալ Թագավորության 17 միլիոն բնակիչներին, որոնց ներարկվել է այդ պատվաստանյութը։ Ամեն դեպքում, Դեղամիջոցների եվրոպական կոմիտեն ստուգումներ էր սկսել։

Նշենք, COVID-19-ի դեմ պատվաստանյութի գները ԵՄ երկրներում տատանվում են 5-74 եվրոյի սահմաններում՝ պահանջվող 2 չափաբաժնի համար։ 

Տվյալ պահին ամենաթանկը «Մոդեռնան» է, որի` կախված այս կամ այն պետության կողմից տրված պատվերի չափից, լիակատար պատվաստում անցնելու 2 չափաբաժինը կարժենա 50-74 դոլար։ Իսկ ամենաէժանը, ինչպես և կասկածում էինք, հենց AstraZeneca-ն է՝ 5 եվրո։ Ամեն մի չափաբաժինը` 2․5 եվրո։ 

BioNTech и Pfizer ընկերությունները ԵՄ երկրների հետ պայմանավորվել են 2 չափաբաժնի համար 31 դոլարով։

CureVac-ի գինը մեկ ներարկման համար 10-12 դոլար է, երկուսի համար՝ 20-24։ 

Ռուսական «Спутник V»-ն արժե մոտ այդքան։