«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊԵԿԻՆ-2022. Հայտնի են Հայաստանի դրոշակակիրները

04/02/2022

Այսօր, փետրվարի 4 –ին,  Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի կունենա ձմեռային 24 –րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ավանդույթի համաձայն, կազմակերպիչները միջոցառման  սցենարի մանրամասները խիստ գաղտնի են պահել: Հատկապես չինացիները հատուկ ուշադրություն են դարձրել այս  հանգամանքին:  Սակայն կասկած չկա, որ նրանք շուտով   իրենց շոուով կզարմացնեն աշխարհին:

Անգամ նախորդ շաբաթ տեղի ունեցած  փորձը չի բացահայտել գաղտնիքները.  հանդիսատեսը պետք է ուղիղ եթերում տեսնի ու հիանա։

Կազմկոմիտեն չի հրաժարվել պատվիրակությունների  ավանդական շքերթից. Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես, յուրաքանչյուր երկրից կլինեն  երկու դրոշակակիր / կին և տղամարդ / ՝ գենդերային հավասարությունը պահպանելու համար։ Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունը ՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդուհի Թինա Կարապետյանին և դահուկավազորդ Միքայել Միքայելյանին:

Օլիմպիական առաջին մրցումները սկսվել են խաղերի պաշտոնական բացումից երկու օր առաջ՝ փետրվարի 2-ին:

Պեկինը պատմության մեջ առաջին քաղաքն է , որն ընդունել է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղեր։