![Հովհաննես Հարությունյանը 1 րոպե 13 վայրկյանում դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 ԵԱ Նկար]( https://generalnews.am/storage/img/articles/img/CivilNet.01_08_58_13.Still585-822x462_1678816603.jpg )
Հովհաննես Հարությունյանը 1 րոպե 13 վայրկյանում դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 ԵԱ
Հովհաննես Հարությունյանը 1 րոպե 13 վյարկյանում դարձավ Ռումինիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականի անդամը մրցեց մոլդովացի Գաբրիել Լուպասկոյի հետ եւ հաղթեց տուշեով: Մրցակցի մարզիչները չելենջ գցեցին, բայց գորգի եւ կողային մրցավարները հաշվեցին մաքուր տուշե:
Հովհաննես Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ պարտվել էր Դանիայի ներկայացուցիչ Տուրպալ Ալի Բիսուլթանովին: Դանիացի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ եւ Հարությունյանին պայքարը շարունակելու հնարավորություն էր տվել: Միակ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշի ռումինացի մրցակիցը հրաժարվեց պայքարից, հաղթանակը շնորհվեց Հարությունյանին:
Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել էր 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը: Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվել է Ռումինիան ներկայացնող Դենիս Ֆլորին Միհային եւ արժանացել արծաթե մեդալի: