«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնի է դարձել Ուկրաինա- Հայաստան հանդիպման անցկացնամ վայրը

19/02/2022

Հայտնի է դարձել Ազգերի Լիգայի Բ լիգայի 1-ին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա- Հայաստան հանդիպման անցկացնամ վայրը։

Խաղը կկայանա հունիսի 11-ին՝ Լվով քաղաքի «Արենա Լվով» մարզադաշտում, հայտնում է ՀՖՖ-ն:

Ազգերի Լիգայի խմբում Հայաստանի մրցակիցներն են նաեւ Իռլանդիան ու Շոտլանդիան: Ընտրական փուլը Խոակին Կապառոսի սաները սկսելու են հունիսի 4-ին Շոտլանդիայի դեմ խաղով: 

Հայաստանի եւ Ուկրաինայի ազգային հավաքականները նախկինում երկու անգամ հանդիպել են Լվով քաղաքում: ԱԱ-2002-ի որակավորման խմբային փուլում հայերը զիջեցին 0։3 հաշվով, իսկ ԵՎՐՈ 2004-ի որակավորման փուլում՝ 3։4 հաշվով։