«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի անվտանգության ուժերը թիրախավորել են Դոնեցկի քիմիական գործարանը

20/02/2022

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը կրկին կրակ են բացել Դոնբասում. այս անգամ թիրախում է հայտնվել քիմիական գործարանը: Այս մասին հայտնել է Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Նշվում է, որ ութ ական արձակվել է Դոնեցկի Քիմիական Պետական Կոմբինատի, իսկ 12-ը՝ Սպարտակ գյուղի ուղղությամբ, բոլոր արկերը եղել են 120 մմ տրամաչափի, ինչն արգելված է մինսկյան պայմանագրերով։

Մինչ այդ, հավելել են ներկայացուցչությունից, կեսգիշերից 18 անգամ կրակել են ԴԺՀ-ի տարածքի վրա՝ արձակելով 120 և 122 մմ տրամաչափի 204 արկ։