«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսով վարակման 131 նոր դեպք մեկ օրում. մահացել է 7 մարդ. ապաքինվել է 251-ը

26/08/2020

Հայաստանում օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 131 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 43067 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 198569, վերջին մեկ օրում` 1696 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5216 պացիենտ, նվազել է 127-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 36727 անձ` վերջին մեկ օրում 251 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 861 է: 

Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 264 է: