ՀԱՊԿ խաղաղապահ զորքերն արդեն տեղափոխվել են Ղազախստան և սկսել առաջադրանքի կատարումը
06/01/2022
Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորքերն արդեն տեղափոխվում են Ղազախստան՝ օգնելու տեղի անվտանգության մարմիններին երկրում կայունություն հաստատել։ Այս մասին հինգշաբթի ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունում։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը Ղազախստանում պետական և ռազմական օբյեկտների պահպանությունն է, ինչպես նաև ղազախական ուժերին օգնելը՝ երկրում կայունություն հաստատելու համար։ ՀԱՊԿ առաջապահ ուժերն արդեն իսկ սկսել են առաջադրանքի կատարումը», - ասված է հայտարարության մեջ։
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մեջ է նաև ռուսական ռազմադեսանտային զորքերի ստորաբաժանումները, որոնք տեղափոխվել են Ղազախստան ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռներով։