«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար

23/08/2020

Քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը

  • Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի:
  • Մեթոդմիավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար:
  • Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա դրույքաչափերն ավելի բարձր են, քան նախատեսվում է նոր կարգով, ապա պահպանվում է ավելի բարձր աշխատավարձը:

 «Խնդիրներին պետք է նայել, ոչ թե իրավիճակի, այլ ընդհանուր քաղաքականության համատեքստում: Այժմ մշակվում է նաև ուսումնական հաստատություններին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որը դպրոցներին հնարավորություն կտա կատարողական ցուցանիշների հիման վրա ունենալ նաև հավելյալ ֆինանսական միջոցներ»,- նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։