«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բլինկենը Ալիևի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը Ղարաբաղում կարգավորման ուղղությամբ

29/04/2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նշել է, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը (համանախագահող Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ՝ Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնելու համար: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու համար` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»:
Բլինկեն և Ալիևը քննարկել են երկկողմ գործընկերության հարցեր, ինչպես նաև մի շարք այլ թեմաներ:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան