«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Հինգ համեղ ու օգտակար մթերք, որոնք կօգնեն նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը

19/06/2020

Երկրորդ տիպի շաքարային դիաբետն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկն է, որը յուրաքանչյուր տարի ախտորոշվում է հազարավոր մարդկանց մոտ։ Սա համարվում է անբուժելի հիվանդություն, որի դեպքում ինքնազգացողության վատթարացումից և լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին սնվել հատուկ սննդակարգով և մշտապես վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը։ Սակայն քչերին է հայտնի, որ այս հիվանդությանը սովորաբար նախորդում է նախադիաբետը, որը ևս դրսևորվում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ, սակայն այս դեպքում ճիշտ մոտեցումը թույլ կտա կարգավորել այդ ցուցանիշն ու կանխել շաքարային դիաբետի զարգացումը։

Նախադիաբետը շատ ավելի տարածված խնդիր է, քան շատերն են կարծում։ Այն կարող է բավական երկար ժամանակ աննկատ մնալ՝ աստիճանաբար դառնալով երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման պատճառ։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ այս փուլում որոշակի միջոցներ ձեռնարկելը թույլ կտա խուսափել նման բարդություններից։

Նախադիաբետի դեպքում առաջին հերթին հարկավոր է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու պահել այն վերահսկողության տակ, ինչը հնարավոր չի լինի անել կենսակերպում որոշակի փոփոխություններ չանելու դեպքում։ Ցանկալի արդյունքին հասնելու լավագույն միջոցը ֆիզիկական ակտիվության ու առողջ սննդակարգի համադրությունն է, ուստի հարկավոր է հնարավորինս հաճախ զբոսնել ու մարզվել, ինչպես նաև կագավորել սննդակարգը։ Բացի այդ, գոյություն ունեն նաև սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնք սննդակարգում ներառելը կօգնի հեշտությամբ նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակն առանց վնասակար դեղորայքի ընդունման, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները։

Ջուր

Ջուրը լավագույն մթերքն է արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար։ Այն օգնում է մեզի հետ օրգանիզմից դուրս բերել շաքարի ավելցուկը, ուստի օրվա ընթացքում բավական շատ ջուր խմելը կարող է շատ օգտակար լինել շաքարային դիաբետով ու նախադիաբետով հիվանդների համար։

Ձուկ

Ձկները բարձրորակ սպիտակուցների հարուստ աղբյուր են, որոնք հագեցնում են, ազատում են քաղցից բավական երկար ժամանակով և օգնում են խուսափել ածխաջրերից ու դրանց հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումից։ Բացի այդ, յուղոտ ծովային ձկնատեսակները նաև հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք կանխում են անոթների բորբոքումները, ինչը բավական հաճախ հանդիպող խանգարում է օրգանիզմում գլյուկոզայի քրոնիկ բարձր մակարդակի դեպքում։

Աղբյուրը` Tert.am

Խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am

Մանրաթելերով հարուստ մթերք

Սննդային մանրաթելերը շատ կարևոր բաղադրիչ են յուրաքանչյուրի համար, սակայն արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեպքում դրանք պարզապես անփոխարինելի են։ Բանն այն է, որ մանրաթելերը դանդաղեցնում են ածխաջրերի ու շաքարի յուրացման գործընթացը, ինչը պաշտպանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումներից։ Սա է պատճառը, որ հարկավոր է հարստացնել սննդակարգը վարսակով, լոբազգիներով, խնձորով, ցիտրուսային մրգերով և մանրաթելերով հարուստ այլ մթերքով։

Հատապտուղներ

Հատապտուղները հարուստ են անտոցիաններով, որոնք արգելակում են որոշակի սննդային ֆերմենտների աշխատանքը՝ դրանով իսկ դանդաղեցնելով ածխաջրերի յուրացման գործընթացը։ Նման ազդեցության շնորհիվ հատապտուղներն օգնում են խուսափել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումներից։

Տերևավոր բանջարեղեն

Սպանախը, հազարը և կանաչ տերևավոր բանջարեղենի այլ տեսակները հարուստ են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, մագնեզիումով և մի շարք այլ օգտակար նյութերով, որոնք օգնում են հեշտությամբ նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։