«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

10/02/2022

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին մնացել է նույն` 92-րդ հորիզոնականում:

Դասակարգման աղյուսակի առաջին երկու տեղերն զբաղեցնում են համապատասխանաբար Բելգիան և Բրազիլիան: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Արգենտինան, Անգլիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան, Դանիան և Նիդերլանդները: