«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք ծայրահեղական կուսակցապետը սպառնացել է Հայաստանին

05/08/2020

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է  հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, հաղորդում է ermenihaber-ը։ Դեսթիջին ողջունել է թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները և միաժամանակ սպառնացել Հայաստանին։ Նա, մասնավորապես, ասել է. «եթե Հայաստանը շարունակի ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ապա առաջիկա տարիներին տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»։ Ծայրահեղական գործիչը կրկնելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյանների նմանօրինակ հայտարարությունները ավելացրել է, որ «եթե Հայաստանը տարածաշրջանում ցանկանում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապրել, ապա թող նախապես իմանա, որ բարեկամությունից բացի այլ ելք չունի»։