«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է ԱՄՆ 8 նահանգում

09/01/2021

Կորոնավիրուսի բրիտանական շտամը, որը 40-70 տոկոսով ավելի արագ է տարածվում, քան մյուս վարակները, հայտնաբերվել է ԱՄՆ-ի ութ նահանգում: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Խոսքը 63 դեպքի մասին է, որոնք արձանագրվել են Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Կոլորադոյում, Թեքսասում, Ջորջիայում, Քոնեկտիկուտում և Փենսիլվանիայում: Առավել շատ դեպքեր գրանցվել են Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում:

Հեղինակ`Մարի Կոստանյան