«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսպանիայում ՀՀ դեսպանն Անդորրայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

14/03/2021

Աշխատանքային այցով Անդորրայում գտնվող Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպել է այդ երկրի խորհրդարանի նախագահ Ռոսեր Սունյե Պասկուետի հետ, հայտնում են դեսպանությունից։

 

ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կարևորել հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը։

 

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։