«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Ջաբրայիլը գրավելու մասին Ալիևի պնդումը

04/10/2020

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը միանշանակ ապատեղեկատվություն է որակում Ջաբրայիլը գրավելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանի զինուժը որևէ հաջողություն չունի:

 «Միանշանակ ապատեղեկատվություն է: Այս պահին առաջնագծի ամբողջ երկայնքով ընթանում են մարտեր, բայց դա միջդիրքային մարտեր են և որևէ ուղղությամբ Ադրբեջանի Զինուժը որևէ հաջողություն չունի»,- ասաց Պողոսյանը:

Ջաբրայիլը գրավելու վերաբերյալ Իլհամ Ալիևի գրառմանն անդրադրաձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է: Իսկ քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը»,- գրել է Ստեփանյանը։