«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս դեսանտայինները Ղազախստան են տեղափոխվել 75 ինքնաթիռներով

07/01/2022

Ռուս զինվորականները 75 ինքնաթիռ են օգտագործել Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ կոնտինգենտին դեսանտայիններին տեղափոխելու համար, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ ՊՆ-ի ստեղծած ավիախումբը, որը բաղկացած է ավելի քան 70 Իլ-76 և 5 Ան-124 ինքնաթիռներից, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման ստորաբաժանումները շուրջօրյա տեղակայում է Ղազախստան»,- հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը:

Օդադեսանտային ուժերի էլիտար ստորաբաժանումներ են ուղարկվել Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ կոնտինգենտ։

Կոնաշենկովն ասել է, որ Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները ներգրավված են նաև Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի կոնտինգենտների տեղափոխմանը Ղազախստան։