«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել կես միլիոն ԱՄՆ դոլար գումար

01/10/2020

Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Մինչ օրակարգի հարցերի քննությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացվեց հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։ Ժողովին անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի և հայոց բանակի աջակցությանն ուղղված՝ Մայր Աթոռի և թեմերի կողմից ձեռնարկվելիք քայլերին։ Վեհափառ Հայրապետը ժողովականներին տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Արցախի թեմի առաջնորդ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։