«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանցի պատգամավոր․ Արեւմտյան պատժամիջոցները խանգարում են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը

09/02/2022

Արեւմտյան պատժամիջոցները խանգարում են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։ Այդ մասին փետրվարի 9-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Որպես վառ օրինակ նա բերել է բանկային ոլորտը։

«Այդ գործոնը խոչընդոտում է մասնավոր հատվածում սերտ համագործակցությանը», – ընդգծել է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ հարցն առնչվում է վարչարարության ոլորտին․ որոշումների ընդունման գործընթացը Իրանում միշտ էլ կրում է բազմակողմանի բնույթ։

«Հայաստանի մասով ոչինչ չեմ կարող ասել։ Հնարավոր է՝ ազդում են տարածաշրջանային վերադասավորումները կամ ինքնիշխանությունը վերականգնելու փորձերը, որը մինչեւ վերջ չի իրականացվել, կամ էլ այլ ազդանշաններ», - հավելել Է իրանցի պատգամավորը։