Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիճակը բավարար է
24/10/2020
Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր,- գրել է Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում: