«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԱԿ-ն ուշադիր հետևում է Բելառուսի զարգացումներին

18/08/2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Բելառուսում տիրող իրավիճակին:

«Մենք շատ լավ տեղյակ ենք այս երկրում տեղի ունեցող ցույցերի և իրադարձությունների մասին: Գլխավոր քարտուղարը կարծում է, որ պետք է լսել մարդկանց բողոքները, և որ բռնաճնշումները չեն կարող պատասխան լինել», - հայտարարել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան:

Ըստ Դյուժարիկի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն «ուշադիր հետևում է երկրում իրադարձությունների զարգացմանը և ընդգծում բոլոր բելառուսցիներին իրենց քաղաքացիական և քաղաքական իրավունքներն իրացնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը»:

ՄԱԿ-ում շեշտում են, որ պաշտոնական Մինսկը պետք է զսպվածություն ցուցաբերի ցուցարարների նկատմամբ:

Բողոքի ցույցերը Բելառուսում հաջորդեցին օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին, որոնց պաշտոնական արդյունքներով՝ քվեների ավելի քան 80 տոկոսով վերընտրվել է երկիրն արդեն շուրջ քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Իրավապահները բռնություն են գործադրում ցուցարարների նկատմամբ, մեկ մարդ զոհվել է, կան հազարավոր ձերբակալվածներ:

Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի ընտրությունները: