Իրանը զբաղվում է չորս պետությունների մարդատար ինքնաթիռների տեխնիկական սպասարկմամբ
Չորս օտարերկրյա պետություններ իրենց մարդատար ինքնաթիռներն են ուղարկում Իրան՝ վերանորոգման համար, Tasnim-ին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամմադ Մոհամմադիբախշը։
Ընդ որում՝ Մոհամմադիբախշը չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։
Նա ասել է, որ քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունն աշխատում է հայրենական ընկերությունների հետ՝ կանխարգելիչ սպասարկման ծրագրերի շրջանակներում ինքնաթիռների մասերը վերանորոգելու համար:
Իրանում մի շարք ինքնաթիռների մասեր են արտադրվում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, հավելել է Մոհամմադիբախշը։
Հունիսին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել էր հայրենական մարդատար ինքնաթիռ արտադրել։
2021 թվականի փետրվարին Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է իրանական 100 տեղանոց մարդատար ինքնաթիռների թողարկման համար արտադրական գիծ գործարկելու պլանների մասին։