«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան վրդովված է ԱՄՆ պետդեպի զեկույցից

03/03/2023

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի վերաբերյալ «ահաբեկչության» հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության (պետդեպ) 2021 թվականի զեկույցը: 

Զեկույցին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին համերաշխություն ցուցաբերել Թուրքիային՝ «ահաբեկչության դեմ պայքարում» և տարբերություն չդնել այս կամ այն կառույցների միջև, որոնք ըստ թուրքական կողմի սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգության համար:

«Թուրքիան շարունակում է պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ PKK/PYD/YPG, DHKP-C, FETÖ և ԻՊ-ի գրոհայինների դեմ։ Անկարայի բոլոր գործողություններն այս ուղղությամբ օրենքի տառին համապատասխան են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցում «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (հիմնականում քրդերից ու արաբներից բաղկացած զորաջոկատ - խմբ.) հիշատակվում են, որպես  կարևոր գործընկերներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերին չի համարում  ահաբեկիչներ, ինչը դժգոհություն է առաջացնում թուրքական կողմի մոտ:

Չնայած ԱՄՆ-ն ահաբեկչական է որակել Թուրքիայում ու Իրաքի հյուսիսում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), այնուամենայնիվ, Վաշինգտոնը Սիրիայի քրդական ուժերին (YPG, SDF) չի համարում ահաբեկչական: Թուրքական կողմն էլ իր հերթին համարում է, որ  YPG-ն ու SDF-ն միևնույն կառույցնե են: 

https://www.ermenihaber.am/