«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսական ֆուտբոլի հայազգի հրաշամանուկը․ Արսեն Զախարյան

01/03/2021

«Դինամոն» ձմեռային դադարից հետո ՌՊԼ-ի հերթական տուրի շրջանակում հաղթեց «Ախմատին»՝ 2:1 հաշվով։ Երկրորդ գոլը խփեց 17-ամյա Արսեն Զախարյանը։

Հիացնում է ոչ միայն գոլը, այլ այն, թե ինչպես է կիսապաշտպանը հաղթահարում պաշտպան Անխելի արգելքը և առաջինը դիպչում գնդակին ՝ շրջապատված լինելով երեք պաշտպաններով և դարպասապահով:

Զախարյանն այժմ ամենաերիտասարդ խաղացողն է ՌՊԼ-ում: Նա ՌՊԼ-ի այս մրցաշրջանի ամենաերիտասարդ գոլի հեղինակն է և ամբողջ պատմության մեջ 15-րդը: Ռեկորդը պահում է «Սպարտակի» խաղացող Ժանո Անանիձեն, ով իր 17-ամյակը նշելուց ութ օր անց գոլ խփեց:

Զախարյանը ՌՊԼ- ում իր նորամուտը նշեց 17 տարեկան և հինգ ամսական հասակում։

Արսենին կարող էիք տեսնել մրցաշրջանի առաջին հատվածում. նոյեմբերին նա 15 րոպե խաղաց «Տամբովի» դեմ ՝ դուրս գալով 1: 1 հաշվի ժամանակ։

«Հոգեպես ես պատրաստ էի և առանձնապես չէի անհանգստանում», – հիշել է խաղացողը,- «Մեզ ՝ երիտասարդներիս, խաղից մի քանի օր առաջ ասացին, որ պետք է պատրաստվենք, քանի որ կարող ենք դուրս գալ Տամբովի դեմ խաղին»։

Զախարյանը ծնվել և մեծացել է Սամարայում, վեց տարեկանից նա սկսել է զբաղվել ֆուտբոլով «Կռիլյա Սովետովում»: 14 տարեկան հասակում փորձաշրջան է անցել «Զենիթում» (որի մասին նա պատմել է transfermarkt.de- ին տված հարցազրույցում), բայց նրան այնտեղ չհամարեցին անհրաժեշտ և արդյունքում նա հայտնվեց «Դինամոյում»: «Ես եկա, նրանք ցույց տվեցին ինձ բազան, ակադեմիան, և ես շատ ոգեշնչված էի», – ասել է խաղացողը:

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը գնահատել է թիմի հայ հարձակվող Արսեն Զախարյանի խաղը ՌՊԼ-ի 20-րդ տուրի՝ «Ախմատի» հետ խաղում.

«Արսենը իրեն շատ լավ դրսևորեց հավաքների ընթացքում և արժանի էր մեկնարկային կազմում տեղ ստանալուն: Խփած գոլը միայն հաստատում է իր քրտնաջան աշխատանքի արդյունքները: Նա շատ մեծ քայլ է կատարել իր զարգացման համար … ոչ միայն անհատական, այլև՝ թիմային առումով: Նա միանգամայն արժանի էր իր գոլին: Այո, Արսենն ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն իսկ շատ հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Այսօր նա իրեն լավ դրսևորեց լուրջ մրցակցի դեմ խաղում, որտեղ շատ էին մենապայքարները»,- հայտարարել է Շվարցը:

Այս խաղում Զախարյանը խաղաց 63 րոպե, երկու անգամ հարվածեց դարպասին, երկու դրիբլինգ կատարեց ու 16 փորձից կատարեց 10 ճշգրիտ փոխանցում:

Միջազգային ճանաչում

2020-ի հոկտեմբերին նա ընդգրկվել է 2003 թ.-ին ծնված 60 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում ըստ The Guardian-ի. Զախարյանը հետխորհրդային տարածքից ցուցակի միակ ֆուտբոլիստն է, նրա կողքին կան «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի» ու «Յուվենտուսի» սաները:

Մեկնաբանությունը The Guardian-ից. «Էլեգանտ,  բազմակողմանի զարգացած կենտրոնական կիսապաշտպան, ով խելացի է, լավ է կառուցում իր թիմի խաղն ու եզրափակում գրոհները»:

Խաղացողն ինքը ասում է, որ այս ցուցակում հայտնվելն իրեն ոչ մի կերպ չի փոխել. «Ես պետք է շարունակեմ աշխատել մարզումների ընթացքում, փորձ ձեռք բերեմ և առաջադիմեմ»:

Զախարյանի սիրած ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է, նա դիտում է Պրեմիեր լիգան, բայց ավելի շատ սիրում է իսպանական ֆուտբոլը, քանի որ այն ավելի տեխնիկապես հագեցած է: Վերջերս Արսենը երկարաձգեց պայմանագիրը «Դինամոյի» հետ մինչև 2024 թվականը:

Զախարյանը խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ այժմ ներկայացնում է Մ17 հավաքականը (7 խաղ, 1 գոլ)։ Նրա տրանսֆերային արժեքը ներկա պահին կազմում է 500 հազար եվրո (Transfermarkt)։
https://armsport.am/