«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը հաջորդ շաբաթ կարող են հասնել 10 մլն-ի. ԱՀԿ

24/06/2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ հաջորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում կհասնի 10 մլն-ի:

«Ներկա պահին «Քովիդ-19»-ով վարակման ավելի քան 9.1 մլն դեպքերի մասին է հաղորդվել ԱՀԿ-ին, ինչպես նաև մահվան ավելի քան 470 000 դեպքերի: Բռնկման առաջին ամսում 10 000-ից էլ քիչ դեպքերի մասին էր հաղորդվել ԱՀԿ-ին: Վերջին ամսում մոտ 4 մլն դեպք է բացահայտվել»,- CNN-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Վերջինս հավելել է. «Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ վարակման ցուցանիշը կհասնի 10 մլն-ի: Սա հիշեցում է այն մասին, որ շարունակելով պատվաստանյութի ստեղծման և բուժման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք անելու ամեն ինչ, որ կանխենք վիրուսի տարածումն ու կյանքեր փրկենք»:

Աղբյուրը՝  Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am