«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս հանդիպումը շատ կարևոր է և՛ մեզ, և՛ Հայաստանի համար. Հս Մակեդոնիայի հավաքականի ավագ

11/11/2021

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Էնիս Բարդին կարծիք է հայտնել այսօրվա խաղի մասին:

«Այս հանդիպման ժամանակ կարևոր կլինեն նույնիսկ ամենափոքր դրվագները: Այս հանդիպումը շատ կարևոր է և՛ մեզ, և՛ Հայաստանի համար: Պետք է այնպես, ինչպես երբևէ, համախմբված լինենք: Մենք ունենք նոր խաղացողներ, և մեզ ժամանակ է պետք հարմարվելու համար, բայց դա մեծ խնդիր չէ: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է մեզ սպասվում»,- ֆուտբոլիստին մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստան-Հս․Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին, խաղի մեկնարկը՝ 21։00-ին։