«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

27/11/2020

Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը՝ ՖԻՖԱ-ն, նոյեմբերի 27-ին հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հանդեպ տարած հաղթանակներից հետո Հայաստանն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ զբաղեցնում է 99-րդ տեղը։

Բելգիան շարունակում է մնալ առաջատար։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։