Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ սահմանային մոնիտորինգային գործողությունների օր առաջ վերսկսումը

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգի ստեղծման մասին, սակայն այս պահին անգամ դադարեցված են սահմանային դիտորդական աշխատանքները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ: Ե՞րբ կվերականգնվեն դրանք» հարցին ի պատասխան Նաղդալյանը նշեց.

«Մենք նույնպես կարևորում ենք տեղում մոնիտորինգային գործողությունների օր առաջ վերսկսումը, քանի որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է նման մոնիտորինգային գործողությունների իրականացումը տեղում: Սակայն մեզ համար կարևոր է ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ մինչև այժմ առկա մոնիտորինգային աշխատանքների վերականգնումը, այլ նաև այդ առաքելության ընդալանումը»:

Նա հիշեցրեց, որ մոնիտորինգային աշխատանքների վերականգնվելու մասին նշել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն այդ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ:

Աղբյուր` Artsakhpress