«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնի է՝ ով կսպասարկի Հայաստան-Հս․Մակեդոնիա հանդիպումը

10/11/2021

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին ԱԱ-2022 ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կյուրընկալի Հս․Մակեդոնիայի ընտրանուն, իսկ նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի։

Մակեդոնացիների հետ հանդիպումը կսպասարկի իսպանացի մրցավար Խոսե Մարիա Սանչեսը։

Նրա օգնականները կլինեն Ռաուլ Կաբանյերոն և Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը։ Չորրորդ մրցավարը Խուան Մարտինես Մունուերան է։

VAR համակարգի պատասխանատուն է իտալացի Պաուլո Վալերի, իսկ նրա օգնականն է Լուկա Պաիրետտոն։

Հայաստան-Հս․Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին, խաղի մեկնարկը՝ 21։00-ին։