«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ-ն հորդորում է հարմարեցնել առկա վակցինաները «օմիկրոն» տեսակի դեմ

03/12/2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ստեղծող և արտադրող ընկերություններին կոչ է արել հաշվի առնել «օմիկրոն» տեսակի հանգամանքը և մշակել վակցինաներ, որոնք մարդու օրգանիզմը պետք է պաշտպանեն դրանից:

«Խորհուրդ ենք տալիս արդեն նախապատրաստվել, ծրագրել այսօր առկա վակցինաները լրամշակելու հնարավորությունը, պետք չէ ուշացնել, չհասցնենք այն բանին, որ հնչի տագնապի վերջին զանգը»,- ասել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը:

BioNTech ընկերությունն արդեն հայտնել է, որ կարող է իր վակցինան համեմատաբար կարճ ժամանակում հարմարեցնել «օմիկրոնի» տեսակի դեմ:

Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի տեսակներից առավել վտանգավոր և գերակայող տարբերակը «դելտան» է մնում: