«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում ևս 500 վերելակ կփոխարինվի նորով

10/06/2020

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում ևս 500 վերելակ կփոխարինվի նորով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Վերելակների փոխարինման ծրագիրն արդեն իսկ մեկնարկել է: Օրերս ավարտվել է 500 վերելակի մրցույթը, շուրջ 4 մլրդ 560 միլիոն դրամի պայմանագրային արժեքով: Գործընթացը սկսված է, վերելակների տեղադրման պատվերները ներկայացված են, վերելակները ճանապարհին են»,- ասաց փոխքաղաքապետը:

Հայկ Սարգսյանը հիշեցրեց, որ անցած տարի 20 վերելակի մրցույթ էր հայտարարվել ու դրանք բարեհաջող փոխարինվել էին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:

Նյութը` Armenpress, Նորայր Շողիկյան