«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կարիք չկա». Էդմոն Մարուքյան

28/07/2020

Բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե երբ կբացվեն գոնե կիսականոնավոր օդային ուղևորափոխադրումները դեպի ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ:

Պետք է տեղեկացնեմ, որ օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինեն վերաբացել միայն այն բանից հետո, երբ երկիրն այլևս չի լինի արտակարգ դրություն հայտարարած ռեժիմի մեջ: Այսինքն՝ սահմանների վերաբացման առաջին քայլն արտակարգ դրությունն այլևս չերկարեցնելն է, իսկ դուք գիտեք, որ «Լուսավոր Հայաստան»-ն առաջին մեկամսյա արտակարգ դրությունից հետո մինչ օրս պահանջում է այն այլևս չերկարեցնել և սահմանափակումներն այլ իրավակարգավորումներով իրականացնել:

Այս պահին միայն անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը և մեր կարծիքով պահպանել դիմակ կրելու պարտադիր պայմանը միայն փա՛կ տարածքներում:

Այս սահմանափակումները կարող ենք պահպանել նաև առանց արտակարգ դրության ռեժիմի և երկիրը հանել այն երկրների ցանկից, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված` իր բոլոր բացասական հետևանքներով:

Մենք շարունակում ենք պնդել, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կարիք չկա:

Աղբյուր` A1+