«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտում հուշաղբյուր է բացվել՝ ի հիշատակ արցախյան երեք պատերազմների զոհերի

25/09/2022

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ստեփանակերտի Առաքելյան փողոցում հուշաղբյուրի բացման արարողություն էր՝ ի հիշատակ Արցախյան երեք պատերազմներում նահատակված հերոսների։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնության հեղինակը Առաքելյան փողոցի բնակիչներն են։

Այդ թաղամասից պատերազմին մասնակցած 51 քաջորդի այլևս տուն չի վերադարձել, երկուսի ճակատագիրն էլ առայսօր անհայտ է:
Հուշաղբյուրն օծվել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ:

«Մեզ համար ծանր օրեր են իրար հաջորդում, այդուհանդերձ, այսօր հուշաղբյուր ենք բացում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր կյանքն այստեղ, ապրենք ու ապրեցնենք: Տղաները իրենց կյանքը զոհեցին, որպեսզի մենք շարունակենք ապրել, և մենք պարտավոր ենք շենացնել ու զարգացնել մեր երկիրը: Այս հուշաղբյուրն օծումից հետո այլևս պիտի դառնա պաշտամունքի սուրբ վայր»,-նշել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը: