«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չինական Sinovac ընկերությունն առանձնացրել է օմիկրոն շտամը

12/12/2021

Չինական Sinovac Biotech դեղագործական ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ առանձնացրել է օմիկրոն շտամի քսուքը: Այս մասին հայտնում է Sina տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով ընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դեկտեմբերի 5-ին համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի համապատասխան մարմինների աջակցությամբ Sinovac-ը ստացել էր քսուքներն օմիկրոն շտամով վարակվածների քթից։ Ավելի վաղ Հոնկոնգում օմիկրոն տարբերակով վարակման չորս դեպք էր գրանցվել, բոլոր դեպքերը դուրս չէին եկել կարանտինային հյուրանոցներից:

Ինչպես նշվում է նյութում, քսուքները ստանալուց հետո Sinovac-ը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բժշկական գիտությունների ակադեմիայի լաբորատոր կենդանիների ուսումնասիրության ինստիտուտի հետ համատեղ, սկսել է վիրուսի մեկուսացման եւ գեների հաջորդականությունը որոշելու աշխատանքները։ 

«Ներկայումս օմիկրոն շտամը հաջողությամբ մեկուսացվել է, հաջորդականության արդյունքները ստացվել են»,- հայտնում է պորտալը։ Հաղորդման մեջ նշվում է նաեւ, որ ընկերությունը ներկայումս ուսումնասիրում է օմիկրոն շտամը` նախքան COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը կորոնավիրուսի այս տարբերակին ադապտացնելու մասին որոշում կայացնելը: