«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղարիբաշվիլին կոչ է անում կիրառել Ռուսաստանի դեմ հնարավոր միջոցները

24/02/2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ արձագանքելով փետրվարի 24-ի լուսաբացին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակմանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Մենք Ուկրաինայի հետ ենք: Ինքնիշխան երկրի վրա ռազմական հարձակումն անընդունելի է: Կոչ ենք անում միջազգային հանրությանը կիրառել բոլոր հնարավոր միջոցները Ռուսաստանի կողմից միջազգային կարգի բացահայտ խախտումը դադարեցնելու և ռազմական հետագա էսկալացիայից խուսափելու համար», — գրել է Ղարիբաշվիլին, գրում է aliq.ge-ն։