«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ժոզե Մոուրինյոն զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ. ակումբը մեկ օր ժամանակ է տվել հայ ֆոտբոլիստին

31/05/2021

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռախոսազրույց է ունեցել թիմի ֆուտբոլիստների, այդ թվում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport օրաթերթը, պորտուգալացի մասնագետը ցանկացել է պարզել հայ ֆուտբոլիստի հետագա ծրագրերը՝ կապված թիմում մնալու հետ:
Հռոմեական ակումբն իր հերթին մեկ օր ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանին վերջնական որոշում կայացնելու` պայմանագիրը երկարաձգելու հարցում: Նշենք, որ մեր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիայի և Ռուսաստանի ակումբները: