«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավստրիայի խորհրդարանի վերին պալատն օրենք է ընդունել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների մասին

04/02/2022

Ավստրիայի խորհրդարանի վերին պալատն օրենք է ընդունել մեծահասակների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին, հայտնում է Reuters-ը։

Ավստրիայի բնակչության մոտավորապես 69 տոկոսը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, որը ամենացածր ցուցանիշներից մեկն է Արեւմտյան Եվրոպայում:

Ակնկալվում է, որ մանդատն ուժի մեջ կմտնի մի քանի օրվա ընթացքում, սակայն ստուգումներ չեն լինի մինչեւ մարտի 15-ը, երբ ոստիկանությունը կսկսի պատվաստումների կարգավիճակի ստուգումը: Ավելի մանրակրկիտ ստուգումները կսկսվեն ավելի ուշ՝ երրորդ փուլում՝ պատվաստումների ռեեստրի գործարկումից հետո:

Մանդատի շուրջ տարակուսանքին ավելացնելու համար կառավարությունը թուլացնում է չպատվաստվածների սահմանափակումները, որոնց շուտով այլեւս չի արգելվի այցելել ռեստորաններ եւ խանութներ, քանի որ քովիդ կլինիկաներում մահճակալների զբաղվածությունը «լավ մակարդակի» վրա է։

Վերին պալատի հաստատումից հետո օրինագիծը պետք է անցնի բոլոր ֆորմալ ընթացակարգերը եւ ստորագրվի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի եւ կանցլեր Կառլ Նեհամերի կողմից, որից հետո կմտնի ուժի մեջ։ Այդ գործընթացը սովորաբար տեւում է մի քանի օր: