«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իտալիան իրավունք չունի անտեսելու հայ ժողովրդի վերքը. Ռենատո Բորունետայի ուղերձը

24/04/2021

տալիայի Պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետան միանում է հայ ժողովրդին՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի հիշատակը:

Բորունետան, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արված իր հայտարարությամբ, մասնավորապես նշել է. «Որպես վենետիկցի, որպես իտալացի, որպես մարդ, ես այսօր միանում եմ հայ ժողովրդին, ով այսօր ոգեկոչում է Մեծ Եղեռնի հիշատակը: 1915 թ.-ի ապրիլի 24-ին սկիզբ առավ Հայոց ցեղասպանությունը. արևմտյան երկրների անտարբերության ներքո Օսմանյան կայսրությունը կանխամտածված կերպով և դաժանորեն ոչնչացրեց իր 1,5 միլիոն հայ քաղաքացիներին՝ ոգեշնչելով նաև Հիտլերին վերջնականորեն լուծելու հրեաների հարցերը: Իտալահայերի ակտիվ համայնքն արտակարգ հարստություն է մեր երկրի համար, որն իրավունք չունի անտեսելու այս ժողովրդի` մինչ այժմ ծորացող վերքը»:

Լինելով ծնունդով Վենետիկից՝ այն քաղաքից, որի համար ոչ պակաս հպարտության առարկա է Իտալիայի ամենահին և մշակութային հայկական բնակավայրը լինելու հանգամանքը՝ Բրունետան իր երախտագիտությունն ու սերն է հայտնել հայ ժողովրդին այս սգո օրվա կապակցությամբ՝ նշելով հայ ժողովրդի կենսական մեծ ուժի մասին: