«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարադոնայի հրաժեշտի արարողությանը մոտ 1 միլիոն մարդ կմասնակցի. La Nacion

26/11/2020

Արգենտինայի կառավարությունը կանխատեսում է, որ մոտ 1 միլիոն մարդ կմասնակցի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող ու մարզիչ Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողությանը: Այս մասին հաղորդել է La Nacion թերթը:
 
Ըստ աղբյուրի՝ ներկայումս իշխանությունները աշխատում են արարողության կազմակերպման վրա՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակը: Հնարավոր է, որ հրաժեշտի արարողությունը տևի մի քանի օր:

Արարողությունը տեղի կունենա նախագահական պալատում՝ Կազա Ռոսադայում: Իշխանությունները դեռ չեն հայտարարել, թե որ ժամին կառավարության շենքը դռներ կբացի մարդկանց առջև:

Հիշեցնենք, որ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարված: Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:

Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել:
Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ իտալական «Նապոլիի» տնային մարզադաշտը վերանվանվելու է՝ ի պատիվ ակումբի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնայի: