«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը «կմեկուսանա»

25/06/2020

«Սպառողներից շատերն այսօր չգիտեն՝ կաթ, թթվասեր, պանիր են օգտագործու՞մ, թե կաթնային, թթվասերային կամ պանրային արտադրանք: Եվ ոչ այն պատճառով, որ նշում չկա, այլ՝ որ սպառողներից շատերն այդ նշումներին ուշադրություն չեն էլ դարձնում: Բացի այդ՝ տնտեսվարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ չեն ապահովվում. օրինակ, իրապես թթվասեր արտադրողը տուժում է, որովհետեւ սպառողը գնում է ավելի էժան թթվասերային արտադրանքը՝ այն թթվասեր կարծելով: Իսկ իբր թանկ թթվասեր արտադրողին «սեւ ցուցակ» է գցում՝ նրա որեւէ արտադրանքին չմոտենալով:

«ՀՀ»-ն այս խնդրին առիթով անդրադարձել է պատկան կառույցների ղեկավարների, մասնագետների հետ քննարկումներում. ինչ անել, երբ ընդհանրական առումով ունենք սպառողների մեծ զանգված, որ ընդհանրապես մակնշումներին չի նայում եւ ապրանք է գնում բացառապես գնային գործոնից ելնելով: Եվ այս դեպքում ինչպես պաշտպանել արտադրողների մրցակցային պայմանները: Առաջարկները տարբեր են եղել:

Էկոնոմիկայի նախարարությունն այսօր առաջարկում է լրացումներ անել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների օրենսգրքում: Ըստ որի, բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը «կմեկուսանա» կաթից…»:

Աղբյուր` Armenpress

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am