ՆԱՎԹԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹԱՆԿԱՆԱԼ
04/03/2021
Մարտի չորսին միջազգային բորսայական սակարկությունների տվյալների համաձայն, նավթի հիմնական էտալոնային տեսակները համաշխարհային շուկայում շարունակում են թանկանալ։ Ըստ այդմ WTI տեսակի նավթի մեկ բարելը ապրիլյան ֆյուչերսների համար թանկացել է 0,75 տոկոսով եւ կազմել 61,74 դոլար։ Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների մեկ բարելը թանկացել է 0,86 տոկոսով եւ կազմել 64,62 դոլար։